Igrusha.pro կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:
Երևան քաղաքի տարածքում առաքումը արժե 1 000 ֏: Եթե պատվիրված ապրանքի(ների) ընդհանուր չափը գերազանցում է 10 000 ֏-ը, առաքումը կլինի անվճար:
Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Ամրագրված է», «Մշակվում է», «Առաքված է» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:
Առաքումն սկսելուց առաջ Ձեզ հետ կկապնվի մեր օպերատորը և կհստակեցնի պատվերի առաքման պայմանները, Ձեզ հարմար ժամն ու վայրը` առաջարկելով առաքման հնարավոր ամենամոտ ժամկետը:
Առաքումները մեր կողմից իրականացվում է պատվերի ձևակերպումից հետո 24 ժամվա ընթացքում:
Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:
Հետ վերադարձի պայմանները
Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 2 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով: